Friday, September 4, 2009

Վերջն ամենուր է Արվեստի կուրատորների 4-րդ ամառային սեմինարներ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա Երևան, հուլիսի 26-օգոստոսի 2


Համայնքների կազմավորման համար թերևս երկու ճանապարհ կա՝ միավորվել՝ որոշակի գաղափար առաջ տանելու համար կամ պարզապես համախմբվել՝ հաղթահարելու միայնության զգացումը, որ ժամանակակից քոչվորական կենսաձև է ենթադրում։ Արվեստային համայնքները սովորաբար այս երկուսի մեջտեղում են. գոյություն ունեն վիրտուալ տարածության մեջ, բայց և ժամանակ առ ժամանակ նյութականանում են «արվեստի դաշտ» կոչվող հարթության վրա։ Համայնքները կազմավորվում են իրավիճակայնորեն՝ բանավիճելու, փաստարկելու, արդեն ծանոթ երևույթներն այլ կերպ պատկերացնելու, «կառուցելու» համախոհներ ու այլախոհներ, ցանցեր ու ճյուղավորումներ, շփվելու ու հակազդելու, պատասխանելու ու պատասխանից խուսափելու համար։ Սակայն նրանք, ովքեր կազմավորում են այս համայնքները, նաև արտադրում, աշխատում են ու հետք թողնում ընդհանուր այս դաշտի վրա փորձի միջոցով, որն ընդմիշտ և միայն եզակի է։ Ամեն անգամ, երբ ես, Նազարեթը և բոլոր նրանք, ովքեր ներգրավված են սեմինարների մեջ, փորձում ենք երևակայել մի համայնք՝ «ուտոպիական հանդիպումների» մի վայր, որ կնյութականա Երևանում, Բանգլադեշում, լողավազանի շուրջ (Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր, գեղարվեստի ավագ դպրոց), այս տեսիլը և՝ իրականանում է, և՝ ձախողվում։ Read More

No comments: