Friday, August 16, 2013

Day 4
Prepared by Vahe Budumyan









The 4th day of the Summer Seminars started with a public lecture by art historian and critic Dr. Nuit Banai with a long and revealing title-- "Performative Geographies: When Arts And Politics Collide In Zones of Conflict". The lecture was drawing a historical line of post-war biennales marking a shift from the nation state in Europe to the border state of a supra-national federal community. Nuit Banai argued that official culture represented in biennales is a way to align political and cultural messages through curatorial, artistic and bureaucratic strategies excluding the issue of the Other.

Documenta  from 1955, for instance, is seen as a tool for rehabilitation of German national democracy through omnipresent abstraction as a signifier of the Western democratic tradition. And what is more important, is that this seemingly obvious dominance of specific modernist art excludes European and Russian avant-garde traditions weighted with political radicalism.
As another example of the same tendency Nuit Banai brings Paris Biennale of 1959 organized by French writer André Malraux and states that the hidden ideological agenda of the exhibition was to reclaim the lost cultural primacy of France during the Nazi occupation, and compete with the Sao Paulo and Venice biennials. The main premise of the Paris Biennale, supported by the ideology of liberal democracy, propagates the artistic freedom of the heroic individual and the culture of youth and renovation. It is interesting that the biennale accepted artists under 35 years of age, and included a pedagogical aspect – conferences on youth. And again cultural mediation of state politics circumvents the problem of the other.
 The last case study examines Manifesta: The European Biennial of Contemporary Art and argues that it not only reflects the existing territory or concepts of Europe but uses several performative strategies to bring the mapping and manufacturing of European cultural topography into a complex dialogue. With the widely reported case of Nicosia, Banai claims that failure that comes from the clash of politics and culture, opens up certain possibilities that can be realised afterwards, for example in the "Exhibition as school" project that turned the failure of the biennial into a productive engagement with art and pedagogy.

Adham Hafez started the afternoon workshop with a15-min segment from Bolero by Ravel and proposed to think of music as performance and question a genealogy of performance as such. Hafez’s proposition initiated a lasting discussion on the disciplinary boundaries of performance.

During the evening workshop Marina Grzinic showed three video works by former Yugoslav artists to facilitate a discussion on the possibility of articulation of repressed memories of political marginalization and violence. The discussion concluded with the question of the witness in relation to the event that is narrated after the fact.

4-րդ օր

«Ամառային սեմինարների» 4-րդ օրը մեկնարկեց արվեստաբան, արվեստի քննադատ դոկտոր Նյուիթ Բանայի ծավալուն ու արտահայտիչ վերնագրով դասախոսությամբ. «Performative Geographies: When Arts And Politics Collide In Zones of Conflict»: Դասախոսությունն ուրվագծում էր ազգային պետականությունների Եվրոպայից դեպի սահմանային պետականությամբ, վերազգային, դաշնային հանրություն անցումը նշող հետպատերազմյան բիենալեների պատմական շառավիղները: Նյուիթ Բանային պնդում էր, որ պաշտոնական մշակույթը, որը ներկայացված է բիենալեներում, քաղաքական և մշակութային ուղերձների համապատասխանեցման եղանակ է՝ համադրողական, արվեստային, բյուրոկրատական ռազմավարություններով՝ դուրս թողնելով ուրիշի խնդիրը:

1995-ի «Documenta 1»-ը դիտարկվեց, որպես գերմանական ազգային ժողովրդավարության վերականգման գործիք՝ արևմտյան ժողովրդական ավանդույթի նշանակիչ, ամենագո աբստրակցիայի միջոցով: Եվ ինչն ավելի կարևոր է՝ այս ակնհայտ թվացող մոդեռնիստական արվեստի գերակայությունը չի ներառում եվրոպական և ռուսական ավանգարդի ավանդույթը, որը կրում է քաղաքական ծայրահեղականության լիցք: Որպես նույն միտման մեկ այլ օրինակ, Նյուիթ Բանային հիշատակում է 1959-ի Փարիզի Բիենալեն, որը կազմակերպվել է ֆրանսիացի գրող Անդրե Մալրոյի կողմից, և պնդում, որ ցուցադրության գաղտնի գաղափական օրակարգը նացիստական բռնազավթման տարիներին կորսված մշակութային առաջնայինությունը վերգտնելն էր և Սան Պաուլոյի և Վենետիկի հետ մրցակցելը: Փարիզի Բիենալեի՝ լիբերալ ժողովրդավարության գաղափարախոսության վրա հենվող հիմնական կանխադրույթը, քարոզում էր հերոսական անհատի արվեստային ազատություն  և երիտասարդության և վերափոխման մշակույթ: Հետաքրքրական է, որ բիենալեն ընդունում էր մինչև 35 տարեկան արվեստագետների և ներառում մանկավարժական հատված՝ երիտասարդության հարցերին վերաբերվող կոնֆերանսներ: Եվ կրկին պետական քաղաքականության մշակութային միջնորդությունը աչքաթող է անում ուրիշի խնդիրը: Վերջին դեպք-հետազոտությունը քննում է «Manifesta»-ն՝ Եվրոպայի Ժամանակակից Արվեստի Բիենալեն, և ասում է, որ այն ոչ միայն արտացոլում է առկա տարածքը կամ Եվրոպայի հղացքը այլ օգտագործում է որոշակի կատարողական ռազմավարություններ երկխոսության բերելու քարտեզագրումը և Եվրոպական մշակութային տեղագրության արտադրությունը: Նիկոսիայի հայտնի դեպքի միջոցով Բանաին պնդում է, որ քաղաքականության և մշակույթի բախումից եկող ձախողումը բացում է որոշակի հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել հետագայում, ինչպես օրինակ «Ցուցադրությունը որպես դպրոց» նախագիծը, որը բիենալեի ձախողումը դարձրեց արվեստի և մանկավարժության արդյունավետ միաձուլում:

Ադհամ Հաֆեզը ցերեկային ուորքշոփը սկսեց Ռավելի «Բոլերո» ստեղծագործության 15 րոպեանոց հատվածով ու երաժշտության մասին որպես պերֆորմանս մտածելու առաջարկով հարցադրելու համար պերֆորմանսի ծագումնաբանությունը որպես այդպիսին: Հաֆեզի առաջարկը խթանեց պերֆորմանսի դիսցիպլինային սահմանների վերաբերյալ երկարատև քննարկում:

Երեկոյան ուորքշոփի ընթացքում Մարինա Գրզինիչը ներկայացրեց նախկին Յուգոսլավիայի արվեստագետների երեք վիդեո աշխատանք՝ քննարկում նախաձեռնելու համար քաղաքական լուսանցքայինացման և բռնության ճնշված հիշողությունների հոդավորման հնարավորոությունների մասին: Քննարկումն ամփոփվեց վկայի և փաստից հետո պատմվող իրադարձության հարաբերության մասին հարցով:




Thursday, August 15, 2013

7րդ Ամառային Սեմինարներ: Օր 3

Պատրաստեց Աննա Ժամակոչյանը


Հանրային լեկցիայի շրջանակներում Ջուլիան Վիգոն առավոտյան ներկայացրեց իր Համադրելով Այգին, Կատարելով Քաղաքականությունը: Le Petit Versailles, Նյու Յորք”պրեզենտացիան։ Այն պատմում էր Նյու Յորքում քաղաքային փոխակերպումների պայմաններում 1996-ից մինչ օրս հանրային գրաված տարածքում գործող արվեստային պրակտիականեր ներկայցնող մի այգի–վայրի մասին։  Le Petit Versailles–ը համադրողական այլընտրանքային տարածք է, որը հիմնադիրներ Ջեք Ութերսի ու Փիթեր Քրամերի կողմից տարին վեց ամիս իրականացվող շահույթ չհետապնդող նախագծերի միջոցով դարձել է կատարողական արվեստի առավել հեղինակավոր վայրերից մեկը Նյու Յորքում։ Այս այգին հանդիսանում է արվեստի և քաղաքականության մեկտեղման վայր, որտեղ շոշափվում են նյույորքցիներին վերաբերող խնդիրներ, 9/11-ի հետևանքները ՁԻԱՀ-ի ճգնաժամը, տարօրինակող համայնքների խնդիրներ, գրաֆիտի, ազգային երաժշտություն, ֆիլմ ու կատարումներ: Le Petit Versaille–ը նպաստել է մշակութային գործիչ–ակտիվիստների և պերֆորմատիվ արվեստագետների նոր սերնդի ձևավորմանը՝ համադրողական գործունեությունը վերածելով արվեստի և քաղաքականության մեկտեղման հնարավորության։
Կեսօրի պարապմունքի ընթացքում մասնակիցներ, Սիմոնե Ֆրանջին և Աննա Սանտամաուրոն ներակայցրեցին իրենց համադրողական փորձը և ընթացիկ նախագծերը։ Սիմոնե Ֆրանջին բարձրացրեց համադրողի ազատության աստիճանի և համադրողական էթիկայի խնդիրը, հատկապես սոցիալական սուր թեմաների շուրջ աշխատանքի ընթացքում, ինչպես օրինակ սևամորթ միգրանտների խնդիրն է Իտալիայում։ Այս քննարկումը հանգեցրեց նաև այլ հարցերի ծավալմանը, թե ինչպես կարող է համադրողական աշխատանքն իրականացվել հիմնարկների շրջանակներում (օրինակ թատրունում), այն պայմաններում, երբ հանդիսատեսը տվյալ ինստիտուցիաների նկատմամբ ունի որոշակի ակնկալիքներ։
Երեկոյան պարապմունքին Նատա Վաչաձեն ներկայացրեց իր արտիստական խմբի՝ bouillon group–ի մի քանի պորֆորմատիվ նախագծեր և դրանց նշանակությունը իրենց հայրենիքի և ներկայացման երկրների տեղական համատեքստերում։ Նինել Մելքոնյանը ներկայացրեց ԺԱԻ 2012-2014 թթ. կուրատորական մոդուլի ուսանողների կուրսային աշխատանքը՝ «Պրոֆիլ» նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է ցուցադրել Խորհրդային Հայաստանի չորս նշանավոր քանդակագործների հանրային–տեսանելի և ոչ հանրային–թաքնված գործերի փաստագրությունը՝ դրանով իսկ մեկտեղելով նրանց հայտնի և անհայտ պրոֆիլները։
Պարապմունքի ընթացքում շարունակեցին քննարկվել համադրողական աշխատանքին վերաբերող հարցեր։ Մարթա Քեյլը բարձրացրեց համադրության սոցիալ-տնտեսական,  քաղաքական համատեքստերի հարցը. արդյոք համադրողը, լինելով համակարգի արդյունք և դրա մաս, պահպանում է քննադատական հնարավորությունը և ինչպես։
Օրվա բոլոր քննարկումներում, մեկնաբանություններում և հարցադրումներում առավել վառ էր դրսևորվում ժամանակակից արվեստի և առհասարակ հումանիտար ոլորտի այն տարօրինակ դրությունը, երբ ինքնադրարձի, ինքնապատմականացման, ինքնահամատեքստայնացման, ասել է թե ինքնտեսականացման գործընթացներն անընդհատ են, սկսած դասախոսությունների կառուցվածքային համեմատություններից մինչև համադրության դիտարկումը ուշ կապիտալիզմի աշխատանքի բաժանման տեսանկյունից։
Ամառային սեմինարի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան մասնակցել ԱԺԶ–ում Հարություն Ալպետյանի «camera manana: storage for (im) possible realities» ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված էին բելառուս ժամանակակից արվեստագետ Սերգեյ Շաբոնինի «Եւ ոչինչ չի մնացել» լուսանկարների շարքը (2009), Հայաստանից McSharp–ի 2012թ. ֆոտոկոլաժները, Գրիգոր Խաչատրյանի ղեկավարած «Պատահականությունների պլանավորման կենտրոնի» վիդեոն և Արման Գրիգորյանի հինգ գործեր՝ դրանց վերաբերյալ Վահան Իշխանյանի՝ 2007թ.–ին գրված մեկնաբանական տեքստի ուղեկցությամբ։

Wednesday, August 14, 2013

Day 2
Prepared by Lilit Petrosyan, Vahe Badumyan and Angela Harutyunyan


-->

Possibilities of archiving under government pressure when it is the state power that defines collective memory, politics of identities, sexuality, social norms, migrant women's bodies, relations between white and black people, study visits, a lecture...  The second day of the 7th Summer Seminars for Art Curators was saturated with these discussions.
      The day started with the lecture by choreographer and composer Adham Hafez. Who is responsible for our memories, who is allowed to control the process of the formation of narratives and how archives relate to power politics, institutions and individuals? Those were questions that Adham tried to answer or debate. The brief history of the elimination of historical heritage of ancient books at Institut L’Egypte in Cairo in the midst of political turmoil in December 2011 was intertwined with the parallel narrative of the formation of secular cultural state institutions such as the Cairo Opera and Ballet Theater alongside with the emergence of a self-sufficient and autonomous state security apparatus. This juxtaposition provided a fruitful approach towards rethinking cultural autonomy. Similar fires had taken place in the past that consumed cultural institutions, fires that the authorities have consistently refused to investigate.  So, why it is that the authorities deliberately, or ignorantly, refused to investigate these cases fires. To my mind, the answer is simple: it is part of a deliberate policy to control cultural collective memory, which hints at autocratic rule.



      The second workshop, organized by art theorist and philosopher Marina Grzinic, was a discussion of a video performance piece by Austrian video artist Marisa Lobo. The title of the video says much: 'Fuck your queer white sexual liberation'. The main idea of this work is the question of 'other' identity. Being a migrant, black, lesbian woman is the epitome

of otherness. White supremacy and black discrimination, gender construction, discourses of the body, namely discourses of racialized, sexualized and violated bodies have to position themselves accordingly, in relation to the specific context in order to negotiate their identity. Hence, this video raises a question: what is the position that the migrant can take, especially if the migrant is a woman, is a black woman, is a lesbian black woman?


      During the evening seminars Adham Hafez continued the discussion concerning history and memory, particularly drawing upon three cases of reenactments that use traditional music motifs starting with notable Egyptian singer and songwriter from 1960s Umm Kulthum, then shifting to contemporary French dancer Marie Al fajr and further Mahmoud Reda-- a well-known Egyptian dancer and choreographer. Adham's suggestion was to think about the question of displacement and contextualization in curatorial practices assuming that performance is embedded in its own socio-historical context. After the presentation  an intense discussion involving participants and organizers followed that focused on the question of knowledge and one’s access to its locally specific forms.

Օր 2
Թարգմանությունը` Նարե Սահակյանի
 
-->
Կառավարության ճնշման տակ արխիվացման հնարավորությունները, երբ պետական իշխանությունն է սահմանում հավաքական հիշողությունը, ինքնության քաղաքականություններ, սեռականություն, սոցիալական նորմեր, գաղթական կանանց սեռականացված մարմիններ, սպիտակամորթ ու սևամորթ մարդկանց միջև հարաբերություններ, ճանաչողական այցեր, դասախոսություն… արվեստի կուրատորների համար նախատեսված 7-րդ ամառային սեմինարների երկրորդ օրը հագեցած էր այս քննարկումներով: Օրը սկսվեց պարուսույց և կոմպոզիտոր Ադհամ Հաֆեզի դասախոսությամբ: Ո՞վ է պատասխանատու մեր հիշողությունների համար, ո՞ւմ է թույլատրված կառավարել պատումների ձևավորման ընթացքը և ինչպե՞ս են արխիվները հարաբերվում իշխանական քաղաքականություններին, հաստատություններին և անհատականություններին: Սրանք էին այն հարցերը, որոնց Ադհամը փորձում էր պատասխանել, կամ քննարկել: 2011ի դեկտեմբերի քաղաքական իրարանցումների հորձանոտում Կահիրեի Institut L’Egypte-ում հնատիպ գրքերի հրկիզման կարճ պատմությունը միահյուսված էր պետական աշխարհիկ մշակութային հաստատությունների կազմավերպման զուգահեռ պատումի հետ, ինչպիսին է Կահիրեի օպերայի և բալետի թատրոնը: Այս պատումն էլ, իր հերթին, ուղեկցվում էր պետական անվտանգության համակարգի ծագումնաբանությամբ ու դրա ինքնաբավության հաստատմամբ, որն ի վերջո սահմանեց Եգիպտոսը որպես ոստիկանական պետություն: Զուգահեռ պատումների նմանատիպ հատումները կարող են պարարտ հող նախապատրաստեն մշակութային ինքնավարության վերամտածման համար: Նմանատիպ հրդեհներ եղել են նախկինում, որոնք վատնել են մշակութային հաստատությունները, հրդեհներ, որոնք իշխանությունները հետևողականորեն ու երբեմն դիտավորյալ անտեսել են: Այսպիսով, ինչի՞ց է, որ իշխանությունները դիտավորյալ կամ անիրազեկորեն հրաժարվում են հանգցնել հրդեհները, կամ մեժում հետաքննել դրանց պատճառները: Ըստ իս, պատասխանը պարզ է. Սա մասն է դիտավորյալ իրականացվող քաղաքականության` վերահսկելու հավաքական հիշողությունը, ինչը բնորոշ է բռնապետական իշխանակարգի: Երկրորդ գործնական պարապմունքի ընթացքում, որ վարում էր արվեստի տեսաբան և փիլիսոփա Մարինա Գրժինիչը, տեղի ունեցավ ավստրիացի վիդեոարտիստ Մարիսա Լոբոյի վիդեոպերֆորմանսի քննարկումն էր: Վիդեոյի վերնագիրը շատ բան է ասում. ՙՇինեմ ձեր օտարոտի սպիտակ սեռական ազատագրումը՚: Այս գործի հիմնական գաղափարը ՙուրիշ՚ ինքնության հարցն է: Ներգաղթյալ, սև, լեսբի կին լինելը ուրիշության մոդելն է: Սպիտակների գերիշխանությունը և սևերի խտրականությունը, գենդերի կառուցումը, մարմնի դիսկուրսները, ռասայականացված, սեռականացված և բռնաբարված մարմինները պետք է դիրքավորեն հատուկ կոնտեքստի հետ հարաբերության մեջ` հաղթահարելու համար իրենց ինքնությունը: Այսպիսով այս վիդեոն բարձրացնում էր հարց. ո՞րն է այն դիրքը, որ ներգաղթյալը պետք է գրավի, հատկապես երբ նա կին է, սև կին է, սև լեսբի կին է: Երեկոյան սեմինարի ընթացքում Ադհամ Հաֆեզը շարունակեց պատմությանն ու հիշողությանը վերաբերող քննարկումը hատկապես նշելով երեք դեպքեր, որոնք օգտագործում են ավանդական երաժշտության մոտիվները` սկսելով հայտնի Եգիպտական երգիչ ու1960ականներից` երգահան Ումմ Կուլթումից, հետո անցնելով ժամանակակից ֆրանսիական պարող Մարի Ալ Ֆայերին և հետո անդրադառնալով Մահմուդ Ռեդային` հայտնի Եգիպտական պարող և պարուսույց: Սեմինարին հետևեց ինտենսիվ քննարկում` ներառելով մասնակիցների և կազմակերպիչների, որը կենտրոնանում էր գիտելիքի և այն յուրացնելու տեղական ձևերի հետ:

Tuesday, August 13, 2013

-->
7th Summer Seminars For Art Curators, August 12-18th, 2013
Diary
Day 1, prepared by Lilit Petrosyan

 













The 7th Summer Seminars for Art Curators entitled 'To perform and to curate: Between two practices of constitution'are in progress. Participants from diverse contexts and backgrounds have gathered together in order to explore and understand the possibilities and problems of curating and performative arts, and curating performative arts.
        
The day started with a public lecture delivered by Angela Harutyunyan that delved into the problematic of art’s institutional and geo-political frameworks in a place such as Egypt that tend to reduce artworks to pure content acting as commentaries for a political situation or an assumed identity. The lecture presented a politic on form and argued that form is that which resists the corruption of content.
     
 Further on, the participants attended the first workshop organized by choreographer and performer Adham Hafez who is a founder and artistic director of a project called HaRaKa. The latter was established in 2006 in Cairo and aims to support and develop dance and performance in Egypt. The discussed workshop is related to the experiences of the abovementioned project to show the inside and the outside of the curating as a network of complex relations with artists, artworks, institutions and the art market. It means that curating deals with individual desires and institutional hegemony and since democracy is a dominant cultural and political rhetoric, there is a significant and difficult question raised by Adham Hafez: 'How to curate democratically?'
      The second workshop is focused on history, performative artisic practices and transgender politics in this very period of late capitalism. 'Capitalism depolitisizes everything',-said the organiser of the workshop art theorist and philosopher Marina Grzinic. So, it is a challenge for contemporary art to politisize art in order to reveal the hidden hand of capitalism in cultural production. Questions related to authority in terms of race, class and gender were discussed. Furthermore, it is obvious that even nowadays when equal gender distribution is an inseparable part of global policy, nevertheless, being an authority is still linked with men, moreover, if a female artist tries to control time, space and her body, her sex may be a disturbing factor.
      The participants of the seminars also had a chance to meet a local artistic group called Art Laboratory and get acquainted with their artistic strategies of political interventions.

--> -->
Արվեստի կուրատորների “Կատարել և համադրել. կազմավորման երկու պրակտիկաների միջև” խորագրով 7-րդ ամառային սեմինարները ընթացքի մեջ են: Տարբեր համատեքստներից եկած մասնակիցները հավաքվել են` ուսումնասիրելու և հասկանալու համադրության ու կատարողական արվեստի հարաբերությունները, ինչպես նաև  համադրելը որպես կատարողական ակտ: Օրը սկսվեց Անժելա Հարությունյանի հանրային դասախոսությամբ, որն անդրադարձավ արվեստի հիմնարկային ու աշխարհաքաղաքական խնդիրների շրջանակներին այնպիսի մի վայրում, ինչպես Եգիպտոսն է, ուր արվեստի գործերը հանգեցվում են են զուտ բովանդակության, որը գործում է իբրև մեկնաբանություն` քաղաքական իրավիճակի կամ ենթադրյալ ինքնության:Դասախոսությունը ներկայացնում էր քաղաքականությունը ձևի շուրջ և փաստարկում, որ ձևն այն է, ինչն ընդդիմանում է բովանդակության առաջացրած քայքայմանը: Հետո մասնակիցները ներկա եղան առաջին գործնական պարապմունքին, որ վարում էր պարուսույց, կատարող և համադրող Ադհամ Հաֆեզը, ով HaRaKa կոչվող նախագծի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:Վերջինս հիմնադրվել է 2006 թվականին` Կահիրեում, և նպատակ ունի խրախուսել պարի և պերֆորմանսի զարգացումը Եգիպտոսում: Քննարկվող գործնական պարապմունքը կապված է այդ նախագծի փորձառության հետ` ցուցադրել համադրման ներսն ու դուրսն իբրև արվեստագետների, արվեստի գործերի, հաստատությունների և արվեստի շուկայի խճճված հարաբերությունների ցանց: Այսինքն` համադրումը գործ ունի անհատական ցանկությունների և հաստատութենական հեգեմոնիայի հետ և, քանի որ ժողովրդավարությունն իշխող քաղաքական և մշակութային հռետորություն է, մի նշանակալի և խրթին հարց է առաջ գալիս` բարձրացված Ադհամ Հաֆեզի կողմից. “Ինչպե՞ս համադրել ժողովրդավարորեն”: Երկրորդ գործնական պարապմունքը սևեռված էր ուշ կապիտալիզմի այս շրջանում պատմության, պերֆորմատիվ արվեստային պրակտիկաների ու տրանսգենդեր քաղաքականության վրա: “Կապիտալիզմը ապաքաղաքականացնում է ամեն ինչ”,-ասում է գործնական պարապմունքի կազմակերպիչ, արվեստի տեսաբան և փիլիսոփա Մարինա Գրժինիչը:Ուստի` ժամանակակից արվեստի համար մարտահրավեր է` քաղաքականացնել արվեստը` բացահայտելու կապիտալիզմի թաքնված ձեռքը մշակութային արտադրության մեջ: Քննարկվեցին հեղինակության հետ կապված հարցեր ռասայի, դասի ու գենդերի առումով: Ավելին` ակնհայտ է, որ նույնիսկ հիմա, երբ հավասար գենդերային բաշխումը գլոբալ քաղաքականության անբաժանելի մասն է, հեղինակություն լինելը դեռ կապված է տղամարդկանց հետ, և ավելին, եթե կին արվեստագետը փորձում է կառավարել ժամանակը, տարածքը և իր մարմինը, նրա սեռը կարող է խանգարող հանգամանք լինել: Սեմինարների մասնակիցները նաև հնարավորթւոյւն ունեցան հանդիպել տեղական “Արտ Լաբորատորիա” արվեստային խմբի հետ ու ծանոթանալ քաղաքական միջամտությունների նրանց արվեստային ռազմավարություններին: