Tuesday, August 13, 2013

-->
7th Summer Seminars For Art Curators, August 12-18th, 2013
Diary
Day 1, prepared by Lilit Petrosyan

 













The 7th Summer Seminars for Art Curators entitled 'To perform and to curate: Between two practices of constitution'are in progress. Participants from diverse contexts and backgrounds have gathered together in order to explore and understand the possibilities and problems of curating and performative arts, and curating performative arts.
        
The day started with a public lecture delivered by Angela Harutyunyan that delved into the problematic of art’s institutional and geo-political frameworks in a place such as Egypt that tend to reduce artworks to pure content acting as commentaries for a political situation or an assumed identity. The lecture presented a politic on form and argued that form is that which resists the corruption of content.
     
 Further on, the participants attended the first workshop organized by choreographer and performer Adham Hafez who is a founder and artistic director of a project called HaRaKa. The latter was established in 2006 in Cairo and aims to support and develop dance and performance in Egypt. The discussed workshop is related to the experiences of the abovementioned project to show the inside and the outside of the curating as a network of complex relations with artists, artworks, institutions and the art market. It means that curating deals with individual desires and institutional hegemony and since democracy is a dominant cultural and political rhetoric, there is a significant and difficult question raised by Adham Hafez: 'How to curate democratically?'
      The second workshop is focused on history, performative artisic practices and transgender politics in this very period of late capitalism. 'Capitalism depolitisizes everything',-said the organiser of the workshop art theorist and philosopher Marina Grzinic. So, it is a challenge for contemporary art to politisize art in order to reveal the hidden hand of capitalism in cultural production. Questions related to authority in terms of race, class and gender were discussed. Furthermore, it is obvious that even nowadays when equal gender distribution is an inseparable part of global policy, nevertheless, being an authority is still linked with men, moreover, if a female artist tries to control time, space and her body, her sex may be a disturbing factor.
      The participants of the seminars also had a chance to meet a local artistic group called Art Laboratory and get acquainted with their artistic strategies of political interventions.

--> -->
Արվեստի կուրատորների “Կատարել և համադրել. կազմավորման երկու պրակտիկաների միջև” խորագրով 7-րդ ամառային սեմինարները ընթացքի մեջ են: Տարբեր համատեքստներից եկած մասնակիցները հավաքվել են` ուսումնասիրելու և հասկանալու համադրության ու կատարողական արվեստի հարաբերությունները, ինչպես նաև  համադրելը որպես կատարողական ակտ: Օրը սկսվեց Անժելա Հարությունյանի հանրային դասախոսությամբ, որն անդրադարձավ արվեստի հիմնարկային ու աշխարհաքաղաքական խնդիրների շրջանակներին այնպիսի մի վայրում, ինչպես Եգիպտոսն է, ուր արվեստի գործերը հանգեցվում են են զուտ բովանդակության, որը գործում է իբրև մեկնաբանություն` քաղաքական իրավիճակի կամ ենթադրյալ ինքնության:Դասախոսությունը ներկայացնում էր քաղաքականությունը ձևի շուրջ և փաստարկում, որ ձևն այն է, ինչն ընդդիմանում է բովանդակության առաջացրած քայքայմանը: Հետո մասնակիցները ներկա եղան առաջին գործնական պարապմունքին, որ վարում էր պարուսույց, կատարող և համադրող Ադհամ Հաֆեզը, ով HaRaKa կոչվող նախագծի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:Վերջինս հիմնադրվել է 2006 թվականին` Կահիրեում, և նպատակ ունի խրախուսել պարի և պերֆորմանսի զարգացումը Եգիպտոսում: Քննարկվող գործնական պարապմունքը կապված է այդ նախագծի փորձառության հետ` ցուցադրել համադրման ներսն ու դուրսն իբրև արվեստագետների, արվեստի գործերի, հաստատությունների և արվեստի շուկայի խճճված հարաբերությունների ցանց: Այսինքն` համադրումը գործ ունի անհատական ցանկությունների և հաստատութենական հեգեմոնիայի հետ և, քանի որ ժողովրդավարությունն իշխող քաղաքական և մշակութային հռետորություն է, մի նշանակալի և խրթին հարց է առաջ գալիս` բարձրացված Ադհամ Հաֆեզի կողմից. “Ինչպե՞ս համադրել ժողովրդավարորեն”: Երկրորդ գործնական պարապմունքը սևեռված էր ուշ կապիտալիզմի այս շրջանում պատմության, պերֆորմատիվ արվեստային պրակտիկաների ու տրանսգենդեր քաղաքականության վրա: “Կապիտալիզմը ապաքաղաքականացնում է ամեն ինչ”,-ասում է գործնական պարապմունքի կազմակերպիչ, արվեստի տեսաբան և փիլիսոփա Մարինա Գրժինիչը:Ուստի` ժամանակակից արվեստի համար մարտահրավեր է` քաղաքականացնել արվեստը` բացահայտելու կապիտալիզմի թաքնված ձեռքը մշակութային արտադրության մեջ: Քննարկվեցին հեղինակության հետ կապված հարցեր ռասայի, դասի ու գենդերի առումով: Ավելին` ակնհայտ է, որ նույնիսկ հիմա, երբ հավասար գենդերային բաշխումը գլոբալ քաղաքականության անբաժանելի մասն է, հեղինակություն լինելը դեռ կապված է տղամարդկանց հետ, և ավելին, եթե կին արվեստագետը փորձում է կառավարել ժամանակը, տարածքը և իր մարմինը, նրա սեռը կարող է խանգարող հանգամանք լինել: Սեմինարների մասնակիցները նաև հնարավորթւոյւն ունեցան հանդիպել տեղական “Արտ Լաբորատորիա” արվեստային խմբի հետ ու ծանոթանալ քաղաքական միջամտությունների նրանց արվեստային ռազմավարություններին:

No comments: