Friday, August 16, 2013

Day 4
Prepared by Vahe Budumyan









The 4th day of the Summer Seminars started with a public lecture by art historian and critic Dr. Nuit Banai with a long and revealing title-- "Performative Geographies: When Arts And Politics Collide In Zones of Conflict". The lecture was drawing a historical line of post-war biennales marking a shift from the nation state in Europe to the border state of a supra-national federal community. Nuit Banai argued that official culture represented in biennales is a way to align political and cultural messages through curatorial, artistic and bureaucratic strategies excluding the issue of the Other.

Documenta  from 1955, for instance, is seen as a tool for rehabilitation of German national democracy through omnipresent abstraction as a signifier of the Western democratic tradition. And what is more important, is that this seemingly obvious dominance of specific modernist art excludes European and Russian avant-garde traditions weighted with political radicalism.
As another example of the same tendency Nuit Banai brings Paris Biennale of 1959 organized by French writer André Malraux and states that the hidden ideological agenda of the exhibition was to reclaim the lost cultural primacy of France during the Nazi occupation, and compete with the Sao Paulo and Venice biennials. The main premise of the Paris Biennale, supported by the ideology of liberal democracy, propagates the artistic freedom of the heroic individual and the culture of youth and renovation. It is interesting that the biennale accepted artists under 35 years of age, and included a pedagogical aspect – conferences on youth. And again cultural mediation of state politics circumvents the problem of the other.
 The last case study examines Manifesta: The European Biennial of Contemporary Art and argues that it not only reflects the existing territory or concepts of Europe but uses several performative strategies to bring the mapping and manufacturing of European cultural topography into a complex dialogue. With the widely reported case of Nicosia, Banai claims that failure that comes from the clash of politics and culture, opens up certain possibilities that can be realised afterwards, for example in the "Exhibition as school" project that turned the failure of the biennial into a productive engagement with art and pedagogy.

Adham Hafez started the afternoon workshop with a15-min segment from Bolero by Ravel and proposed to think of music as performance and question a genealogy of performance as such. Hafez’s proposition initiated a lasting discussion on the disciplinary boundaries of performance.

During the evening workshop Marina Grzinic showed three video works by former Yugoslav artists to facilitate a discussion on the possibility of articulation of repressed memories of political marginalization and violence. The discussion concluded with the question of the witness in relation to the event that is narrated after the fact.

4-րդ օր

«Ամառային սեմինարների» 4-րդ օրը մեկնարկեց արվեստաբան, արվեստի քննադատ դոկտոր Նյուիթ Բանայի ծավալուն ու արտահայտիչ վերնագրով դասախոսությամբ. «Performative Geographies: When Arts And Politics Collide In Zones of Conflict»: Դասախոսությունն ուրվագծում էր ազգային պետականությունների Եվրոպայից դեպի սահմանային պետականությամբ, վերազգային, դաշնային հանրություն անցումը նշող հետպատերազմյան բիենալեների պատմական շառավիղները: Նյուիթ Բանային պնդում էր, որ պաշտոնական մշակույթը, որը ներկայացված է բիենալեներում, քաղաքական և մշակութային ուղերձների համապատասխանեցման եղանակ է՝ համադրողական, արվեստային, բյուրոկրատական ռազմավարություններով՝ դուրս թողնելով ուրիշի խնդիրը:

1995-ի «Documenta 1»-ը դիտարկվեց, որպես գերմանական ազգային ժողովրդավարության վերականգման գործիք՝ արևմտյան ժողովրդական ավանդույթի նշանակիչ, ամենագո աբստրակցիայի միջոցով: Եվ ինչն ավելի կարևոր է՝ այս ակնհայտ թվացող մոդեռնիստական արվեստի գերակայությունը չի ներառում եվրոպական և ռուսական ավանգարդի ավանդույթը, որը կրում է քաղաքական ծայրահեղականության լիցք: Որպես նույն միտման մեկ այլ օրինակ, Նյուիթ Բանային հիշատակում է 1959-ի Փարիզի Բիենալեն, որը կազմակերպվել է ֆրանսիացի գրող Անդրե Մալրոյի կողմից, և պնդում, որ ցուցադրության գաղտնի գաղափական օրակարգը նացիստական բռնազավթման տարիներին կորսված մշակութային առաջնայինությունը վերգտնելն էր և Սան Պաուլոյի և Վենետիկի հետ մրցակցելը: Փարիզի Բիենալեի՝ լիբերալ ժողովրդավարության գաղափարախոսության վրա հենվող հիմնական կանխադրույթը, քարոզում էր հերոսական անհատի արվեստային ազատություն  և երիտասարդության և վերափոխման մշակույթ: Հետաքրքրական է, որ բիենալեն ընդունում էր մինչև 35 տարեկան արվեստագետների և ներառում մանկավարժական հատված՝ երիտասարդության հարցերին վերաբերվող կոնֆերանսներ: Եվ կրկին պետական քաղաքականության մշակութային միջնորդությունը աչքաթող է անում ուրիշի խնդիրը: Վերջին դեպք-հետազոտությունը քննում է «Manifesta»-ն՝ Եվրոպայի Ժամանակակից Արվեստի Բիենալեն, և ասում է, որ այն ոչ միայն արտացոլում է առկա տարածքը կամ Եվրոպայի հղացքը այլ օգտագործում է որոշակի կատարողական ռազմավարություններ երկխոսության բերելու քարտեզագրումը և Եվրոպական մշակութային տեղագրության արտադրությունը: Նիկոսիայի հայտնի դեպքի միջոցով Բանաին պնդում է, որ քաղաքականության և մշակույթի բախումից եկող ձախողումը բացում է որոշակի հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել հետագայում, ինչպես օրինակ «Ցուցադրությունը որպես դպրոց» նախագիծը, որը բիենալեի ձախողումը դարձրեց արվեստի և մանկավարժության արդյունավետ միաձուլում:

Ադհամ Հաֆեզը ցերեկային ուորքշոփը սկսեց Ռավելի «Բոլերո» ստեղծագործության 15 րոպեանոց հատվածով ու երաժշտության մասին որպես պերֆորմանս մտածելու առաջարկով հարցադրելու համար պերֆորմանսի ծագումնաբանությունը որպես այդպիսին: Հաֆեզի առաջարկը խթանեց պերֆորմանսի դիսցիպլինային սահմանների վերաբերյալ երկարատև քննարկում:

Երեկոյան ուորքշոփի ընթացքում Մարինա Գրզինիչը ներկայացրեց նախկին Յուգոսլավիայի արվեստագետների երեք վիդեո աշխատանք՝ քննարկում նախաձեռնելու համար քաղաքական լուսանցքայինացման և բռնության ճնշված հիշողությունների հոդավորման հնարավորոությունների մասին: Քննարկումն ամփոփվեց վկայի և փաստից հետո պատմվող իրադարձության հարաբերության մասին հարցով:




No comments: